Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցին այլևս գինի չունի հաղորդության համար
Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցին հայտնել է, որ եկեղեցական արարողությունների իրականացման համար նախատեսված գինու պաշարներն այլևս վերջացել են, տեղեկացնում է Газета-ն։
Եկեղեցու ներկայացուցիչներն ընդգծել են, որ նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրում մի շարք մթերքների անբավարարություն կա, ինչն էլ ստիպել է Վենեսուելայի միակ գինի արտադրող ընկերությանը դադարեցնել խմիչքի վաճառքը եկեղեցուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենեսուելայում կաթի, կարագի, սուրճի, ալյուրի, ինչպես նաև զուգարանի թղթի ու մանկական տակդիրների պակաս կա։ Ստեղծված իրավիճակի համար կառավարությունը մեղադրել է ընդդիմությանն ու 79 մլն դոլար հատկացրել անձնական հիգիենայի պարագաներ գնելու համար։










