ՌԴ Պետդուման ցանկանում է թույլ տալ կանանց ծառայել բանակում
ՌԴ Պետդումայի պատգամավորները ցանկանում են փոփոխություններ կատարել «Զինվորական պարտականության և ծառայության մասին» օրենքում, որը թույլ կտա 18-27 տարեկան կանանց ծառայել բանակում, գրում է «Իզվեստիա» թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի տեքստը։
«Մենք պարզապես մտադիր ենք նրանց, ովքեր ցանկանում են ծառայել, թույլ տալ դա անել։ Դա պայմանավորված է գենդերային հավասարությամբ և կնոջ՝ Զինված ուժերում ծառայելու իրավունքով»,- պարզաբանել է նախաձեռնության համահեղինակ, «Արդար Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տատյանա Մոսկալկովան։










