Անձրևաջրերը ողողել են Երևանի մի շարք փողոցների շենքերի նկուղներն ու խանութները
Մայիսի 28-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:










