Սիրիայում ավիահարվածի հետևանքով 26-ամյա բրիտանացի բժիշկ է զոհվել
Սիրիայում զոհվել է բրիտանացի բժիշկ Իսա Աբդուլ Ռահմանը, երբ Իդլիբ քաղաքում գտնվող հիվանդանոցը, որտեղ նա աշխատում էր, անցյալ չորեքշաբթի ավիահարձակման է ենթարկվել: Նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն երկուշաբթի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լոնդոնի կայսերական քոլեջի 26-ամյա շրջավարտը Իդլիբում աշխատում էր որպես HIHS բարեգործական կազմակերպության կամավոր:
Ռահմանը հետաձգել էր իր ուսումը Մեծ Բրիտանիայում, որպեսզի օգնի բուժել Սիրիայի վիրավորված խաղաղ բնակիչներին:










