Վենեսուելայում հրազենային վնասվածք են ստացել ԱՄՆ 2 դիվանագետներ

22:06 • 28.05.13

Կարակասի առևտրի կենտրոններից մեկում հրազենային վնասվածք են ստացել Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատան 2 աշխատակիցներ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Ըստ նախնական տեղեկությունների, ամերիկացիները վեճի էին բռնվել խանութներից մեկի հաճախորդի հետ: Նրանց հակառակորդը դուրս է բերել ատրճանակը և կրակել ԱՄՆ դեսպանական առաքելության աշխատակիցների վրա:


2 դիվանագետները վնասվածք են ստացել որովայնի շրջանում, իսկ նրանցից մեկը վիրավորվել է ոտքից: Զինվորական ատտաշեի օգնականներ հանդիսացող զոհերը տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակման հեղինակն անհետացել է: