Հայ հայտնի գիտնականի որդին ցած է նետվել մոսկովյան հյուրանոցի պատշգամբից

19:15 • 28.05.13

Մոսկվայում Варшава հյուրանոցի պատուհանից ցած է նետվել 29-ամյա Եվգենի Պողոսբեկյանը, որը հայտնի միջուկային ֆիզիկոս Լեոնիդ Պողոսբեկյանի որդին է, հայտնում է Life News-ը:

 

Ըստ աղբյուրի՝ կյանքին վերջ տված երիտասարդը լավ կրթություն ուներ և խոստումնալից կարիերա: Մոսկվայի բանկերից մեկի աշխատակից հանդիսացող Պողոսբեկյանն իր գործընկերներին ասել է, որ մեկ ժամով ընդմիջման է դուրս գալիս: Սակայն հյուրանոցի 7-րդ հարկից ցած է նետվել:

 

Ողբերգությունը տեղի է ունեցել տասնյակ մարդկանց աչքի առաջ, նրան փրկել չի հաջողվել:
Նրա, ըստ աղբյուրի՝ աշխարհահռչակ գիտնական հայրն ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: