Երգիչ Վիտասի պրոդյուսերը փորձել է ինքնասպան լինել
ՌԴ ոստիկանությունը ստուգում է այն տեղեկությունը, համաձայն որի երգիչ Վիտասի պրոդյուսերը փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը։
Այս գիշեր՝ մոսկովյան ժամանակով 03.41-ին, «02» ծառայություն բժիշկներից հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները։ Բժիշկների տվյալների համաձայն՝ այդ մարդը երգիչ Վիտասի պրոդյուսեր Սերգեյ Պուդովկինն է։
Ոստիկանները մեկնել են դեպքի վայր։
Իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Պուդովկինը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ։
Հիշեցնենք, որ Վիտասի՝ Վիտալի Գրաչևի նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել՝ մայիսի 10-ին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով։ Մայիսի 10-ին նա իր Infiniti մեքենայով հարվածել էր մի հեծանվորդուհու, որը վնասվածքներ էր ստացել և հոսպիտալացվել։










