Դիլիջանում կբացվի արքայազն Չարլզի ծառուղին

11:04 • 29.05.13

Դիլիջանում կբացվի արքայազն Չարլզի ծառուղին: Ծառուղու բացման հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին հանձնվել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի և Ռուբեն Վարդանյանի կողմից: Այս մասին նշվում է «Մեդիաբրենդ» ընկերության տարածած հաղորդագրությունում։


Արմեն Սարգսյանի բարեգործական «Երևան, իմ սեր» նախաձեռնության հրավերով Հայաստան այցելած արքայազն Չարլզին հավաստագիրը հանձնվել է մայիսի 28-ին` Մատենադարան այցելության ժամանակ: Մատենադարանի ձեռագրերի հավաքածուին ծանոթանալուց հետո արքայազն Չարլզին ներկայացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը, որը 2014 թվականի սեպտեմբերին կբացի իր դռները առաջին աշակերտների համար:


Դիլիջանում արքայազն Չարլզի ծառուղում կտնկվեն 65 չինարիներ: Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանիշն է: