37-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

12:39 • 29.05.13

Այսօր, ժամը 11.42-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից աղջիկ է նետվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևանի Նոր Արեշ 42 փողոցի թիվ 1 շենքի 50-րդ բնակարանի բնակչուհի` 37-ամյա (1975 թ. ծնված) Վ. Թարվերդյանը: