Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Բարբարա» արևադարձային փոթորիկը
Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում՝ Մեքսիկայի ափերի մոտ, ձևավորվել է «Բարբարա» արևադարձային փոթորիկը, տեղեկացնում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին։
Ներկայում «Բարբարան» գտնվում է մեքսիկական Սալինա Կրուս քաղաքից 233 կմ հեռավորության վրա։ Ցիկլոնը դեռևս գտնվում է մի կետում, սակայն մոտ ժամանակներում կարող է սկսել շարժվել դեպի հյուսիս։
Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում։










