Հս. Կորեան հարավային հարևանին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել

08:32 • 29.05.13

Հյուսիսային Կորեայի իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են հաշտության նոր պայմանագիր կնքել, որը կփոխարինի 1950-1953թթ. ընթացքում տեղի ունեցած Կորեական պատերազմի ավարտից հետո կնքված հրադադարի մասին փաստաթղթին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական լրատվամիջոցների։

 

«Հրատապ անհրաժեշտություն կա զինադադարի մասին համաձայնագիրը փոխարինել խաղաղության մշտական ռեժիմով»,-նշվում է Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից վերահսկվող «Նոդոն սինմուն» թերթում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

Դրանում նաև նշվում է, որ Կորեական թերակղզում գործող ժամանակավոր զինադադարը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին, որն ամեն կերպ փորձում է «խեղդել» Փհենյանին։

 

Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում իրավիճակը սրվել էր այս տարվա մարտին՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով։