Ամերիկյան «Դիսնեյլենդում» պայթյուն է տեղի ունեցել

10:55 • 29.05.13

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Դիսնեյլենդ» զբոսայգում պայթյուն է տեղի ունեցել։ Այգու այցելուները տարհանվել են, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Պայթյունը տեղի է ունեցել աղբամանում. պայթել է չոր սառույցով պլաստամասսայե շիշը։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։


Երկու ժամ անց մարդիկ կարողացել են շարունակել իրենց հանգիստը։