Google Glass-ի արտադրությունը կհանձնվի Motorola-ին

21:57 • 05.08.13

Motorola ընկերությունը, որը 2012 թվականին գնվել է Google-ի կողմից, կարող է սկսել նոր սերնդի Google Glass ակնոցների արտադրությունը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Wall Street Journal-ին, որը հարցազրույց է անցկացրել Motorola-ի ղեկավար Դեննիս Վուդսայդի հետ:


Ակնոցների նոր մոդիֆիկացիաները կարող են արտադրվել Motorola ընկերության բազայում, սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան ամբողջական կլինի տեխնոլոգիական շրջապտույտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google-ը մասնաբաժին է գնել Himax ընկերությունում, որը էկրաններ է արտադրում Google Glass-ի համար, իսկ հաղորդագրության մեջ խոսք չի գնում համալրող սարքերի արտադրության մասին:


Պարբերականն ընդգծում է, որ 2013 թվականի սկզբին սմարթֆոնների շուկայում Motorola-ի մասնաբաժինը հասել է 1%-ի, իսկ 2011 թվականի վերջին այդ թիվը կազմում էր 3.8%:

 

Google Glass-ի արտադրությունը կհանձնվի Motorola-ին