Ռուսաստանում կստեղծվի համացանցային հանցագործությունների դեմ պայքարի սոցցանց
Անվտանգ համացանցի լիգան սեպտեմբերին կգործարկի առցանց հանցագործությունների և ապօրինի նյութերի դեմ պայքարող ակտիվիստների համար նախատեսված սոցցանց: Ցանցի միջոցով նախատեսվում է օպերատիվորեն տեղեկացնել վնասակար կայքերի մասին և համալրել «սպիտակները»՝ անվտանգ համացանցային ռեսուրսները, գրում է Вести.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Այս սոցցանցի մասնակիցները կկարողանան կիսվել տեղեկություններով: Նրանք կկարողանան ցանցի միջոցով ուղղակիորեն շփվել իրավապահ մարմինների և պետական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Սոցցանցն առաջին հերթին ստեղծվում է հենց ակտիվիստների խնդրանքով, և մասնակից կարող են դառնալ բոլոր ցանկացողները:










