Ton-Up Garage-ը ներկայացրել է Triumph Amazonia մոտոցիկլետը (լուսանկարներ)

10:52 • 05.08.13

Պորտուգալական Ton-Up Garage թյունինգային ատելյեն ներկայացրել է իր հերթական աշխատանքը՝ Triumph Amazonia մոտոցիկլետը, որը ստեղծվել է բրիտանական արտադրության Triumph Scrambler-ի հիման վրա։ Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթի հեղինակներն են Պեդրո Օլիվեյրան ու Դենիել Կաբրալը։



Օրիգինալ Scrambler-ն իրենից ներկայացնում է մի մոտոցիկլետ, որի յուրաքանչյուր պտուտակ «շնչում է» անցած դարի 60-ական թվականների ոգով, իսկ նոր տարբերակը՝ Amazonia-ն, այդ զգացողությունը ոչ միայն չի կորցրել, այլ նաև այն ավելի է ամրապնդել։

 

 

Մասնագետները մի շարք տեխնիկական ու դիզայներական փոփոխություներ են կատարել, ինչի հետևանքով  փոխադրամիջոցն ավելի հարմարավետ է դարձել։

 

 

 


 

Ton-Up Garage-ը ներկայացրել է Triumph Amazonia մոտոցիկլետը (լուսանկարներ)