ՆԱՍԱ-ն երկվորյակ եղբայրների կօգտագործի ուղեծրային փորձարկումների համար

16:10 • 07.08.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, որոշել է ուղեծրային փորձարկումների համար օգտվել Սքոթ և Մարկ Քելլի երկվորյակ եղբայրների ծառայություններից, ովքեր տիեզերագնացներ են, հայտնում է Russia Today-ը։

 

Տիեզերագնացներն իրենք են հետաքրքիր առաջարկն արել ՆԱՍԱ-ին, որից գործակալությունը որոշել է չհրաժարվել։ Մասնագետները փորձարկումների շրջանակներում կուսումնասիրեն երկվորյակների օրգանիզմի աշխատանքն ուղեծրի ու Երկրի վրա գտնվելու ժամանակ։

 

ՆԱՍԱ-ն այժմ մրցույթ է հայտարարել գիտնականների համար։ Հաղթողը հնարավորություն կունենա սեփական փորձարկումն անցկացնել երկվորյակների վրա։

 

Եղբայրներից մեկը՝ 49-ամյա Սքոթը, 2015թ. կուղևորվի Միջազգային տիեզերակայան, որտեղ կապրի 1 տարի, իսկ նրա մյուս եղբայրն այդ ընթացքում կմնա Երկիր մոլորակի վրա։

 

Տիեզերագնացներից մեկի գտնվելն ուղեծրի վրա, իսկ մյուսինը՝ Երկրում, հնարավորություն կտա գիտնականներին պարզել, թե ինչպես է տիեզերքն ազդում մարդու օրգանիզմի վրա։
 

ՆԱՍԱ-ն երկվորյակ եղբայրների կօգտագործի ուղեծրային փորձարկումների համար