Երբ մոլորակի սիրտը բաբախում է. Երկիր մոլորակի տարվա 12 ամիսները՝ 1 վայրկյանում (շարժանկարներ)

22:16 • 09.08.13

Ծրագրային ապահովման IDV Solutions ընկերությունից Ջոն Նելսոնը պատրաստել է մի տեսապատկեր, որում Երկիր մոլորակի տարվա եղանակները ցուցադրված են ընդամենը մեկ վայրկյանում, հայտնում է BI-ն:


ՆԱՍԱ-ի Visible Earth տվյալների բազայից վերցված պատկերներով Նելսոնը միակցել է 12 արբանյակային պատկերներ, որոնցից յուրաքանչյուրում Երկիրը ֆիքսված է կոնկրետ ամսի. 12 ամիս՝ 12 լուսանկար:


Հեղինակն իր աշխատանքը անվանել է «Շնչող Երկիր», քանի որ ստացված աշխատանքում այնպիսի տպավորություն է, բացատրել է նա, թե մոլորակը սիրտ ունի, որը բաբախում է:


Դուք պատրա՞ստ եք հիպնոսի, հարցնում է բլոգը և առաջարկում պատկերը:

 

 


 

Երբ մոլորակի սիրտը բաբախում է. Երկիր մոլորակի տարվա 12 ամիսները՝ 1 վայրկյանում (շարժանկարներ)