Ferrari-ն պահանջել է վերացնել Իսպանիայում հայտնաբերված կեղծ մեքենաները

23:09 • 09.08.13

Ferrari-ն չկարողացավ տանել այն փաստը, որ ինչ-որ մեկն արտադրում է իր լեգենդար գերմեքենաների կեղծ տարբերակները: Իտալական մեքենաշինական հսկան ոստիկանությունից պահանջել է վերացնել բոլոր գտնված կեղծ մեքենաները: Իրավապահների կողմից նկարահանված տեսանյութում երևում է, թե որքան հաջող են կեղծվել մեքենաները, հաղորդում է Вести.ru-ն:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել էր կեղծ սուպերքարեր վաճառող հանցագործներին, ովքեր միջին դասի մեքենաները փոխարկել էին հայտնի բրենդների կրկնօրինակների՝ դրանք վաճառելով տեղական շուկայում: Այս մասին հայտնում է auto.vesti.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:


Հաղորդվում է, որ վաճառողներն իրենց հաճախորդներից չեն թաքցրել, որ վաճառում են ոչ իրական Ferrari: Փոխարկված մեքենաները վաճառվում էին 40 հազար եվրոյով, մինչդեռ իրական սպորտային մեքենաները գնահատվում են 200 հազար եվրո և ավելի: Մեքենաներն իրացվում էին Վալենսիայում և Մադրիդում համացանցի միջոցով:


ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բացահայտել է երկու ավտոտնակներ, որտեղ երկար ժամանակ միջին դասի մեքենաները փոխակերպվում էին շքեղ սուպերքարերի: Ոստիկաններն, ընդհանուր առմամբ, առգրավել են 17 կեղծ Ferrari և 2 Aston Martin:
 

Ferrari-ն պահանջել է վերացնել Իսպանիայում հայտնաբերված կեղծ մեքենաները