Մեծ Բրիտանիայում ցանկանում են մինչ 2040թ. ձերբազատվել ներքին այրման շարժիչներով մեքենաներից
Շրջակա միջավայրի մաքրման համար Մեծ Բրիտանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ծայրահեղ քայլերի է պատրաստվում: Արդեն 2040 թվականին թագավորության փողոցներում կարող են չլինել բենզինային և դիզելային թեթև մարդատար մեքենաներ, որոնց կփոխարինեն հիբրիդները և էլեկտրական մեքենաները, հաղորդում է Вести.ru-ն:
Արգելման օրենքը նույնիսկ օրենսդրական նախաձեռնության կարգավիճակ չի ստացել, սակայն այն քննարկվում է կուսակցության ներսում: Սակայն այն դեպքում, եթե ծրագրին ընթացք տրվի, ապա լիբերալ-դեմոկրատները կպահանջեն դրա իրականացումը: Ըստ ծրագրի, մոտակա 30 տարվա ընթացքում բրիտանացի վարորդները պետք է փոխեն իրենց մեքենաները փոխադրամիջոցներով, որոնց արտանետումները 0-ական կամ նվազագույն մակարդակի վրա են: Հնարավոր կլինի օգտագործել միայն ներքին այրման շարժիչով բեռնատարներ, որոնք զբաղվում են փոխադրումներով: Մասնագետները նշում են, որ նման նախաձեռնությունում տրամաբանություն չկա, որովհետև հենց բեռնատարներն են առավելագույնս աղտոտում միջավայրը:
Ըստ նախագծի ամբողջական արգելքը կկատարվի հատուկ հարկի ներմուծմամբ, ինչի արդյունքում վարորդները ստիպված կլինեն վճարել ցանկացած երթի համար: Հարկաչափերը կախված կլինեն մեքենայի օգտագործման տարածքից, ճանապարհի երկարությունից և CO2-ի արտանետումների ծավալներից: Բացի այդ նախատեսվում է կտրուկ բարձրացնել վառելիքի արժեքը:










