Գվատեմալայում հայտնաբերվել է մայաներին պատկանող հսկայական փորագրություն (լուսանկարներ)

11:33 • 09.08.13

Հնագետները Գվատեմալայի բուրգերից մեկի ներսում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում  հայտնաբերել են պատի հսկայական եզրազարդ, որի հեղինակը հնագույն մայա քաղաքակրթությունն է։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, եզրազարդը դարեր շարունակ քողարկված է եղել բուրգի ներսում։ Դրա վրա պատկերված է 2 գերհզոր ցեղերի պայքարը։

 

Archaeologist Anya Shetler cleans an inscription below an ancient stucco frieze recently unearthed in the buried Maya city of Holmul in the Peten region of Guatemala


Եզրազարդի վրա կան բազմաթիվ գրառումներ, ինչպես նաև օգտագործված են վառ գույների ներկեր։ Հնագետները, ուսումնասիրելով դրանք, հանգել են այն եզրակացության, որ փորագրության վրա պատկերված է Կաանուլի ու Տիկալի առաջնորդների բախումը։

 

The frieze shows images of governors, Gods and inscriptions


Եզրազարդն ունի 8 մ լայնություն և 2 մ բարձրություն։ Հարկ է նշել, որ այն բուրգը, որում արվել է հայտնագործությունը, ևս կառուցվել է մայաների կողմից։

 

At the bottom of the carving there are bands of glyphs (pictured) that reveal the grand frieze was commissioned by the ruler of Naranjo
 

Գվատեմալայում հայտնաբերվել է մայաներին պատկանող հսկայական փորագրություն (լուսանկարներ)