Մոլորակներն էլ են «ռոմանտիկ» լինում. ՆԱՍԱ-ն հայտնաբերել է վարդագույն մոլորակ

14:55 • 09.08.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի աստղագետները հայտնաբերել են մեր գալակտիկայի, թերևս, «ամենառոմանտիկ» մոլորակը, որն ամբողջությամբ վարդագույն է, հայտնում է Daily Mail-ը։

 

Այն պտտվում է Արեգակի շուրջը, որից գտնվում է 57 լուսային տարի հեռավորության վրա։ Վարդագույն մոլորակը դեռևս անվանում չունի և կոչվում է GJ 504b։

 

Գիտնականները պարզել են, որ դրա վրա ջերմաստիճանը +237 է՝ ըստ Ցելսիուսի։ Մոլորակը հայտնաբերվել է Հավայան կղզիներում գտնվող «Սուբարու» աստղադիտակի միջոցով։
 

Մոլորակներն էլ են «ռոմանտիկ» լինում. ՆԱՍԱ-ն հայտնաբերել է վարդագույն մոլորակ