Տաք շոկոլադը նպաստում է հիշողության բարելավմանը

08:33 • 09.08.13

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 2 բաժակ տաք շոկոլադը արագացնում է ուղեղում արյան շրջանառությանը և բարելավում է հիշողությունը, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով իռլանդական RTE-ին:


Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ տաք շոկոլադը անսպասելի օգտակար հատկություններ ունի: Գիտնականները հետևել են մի խումբ տարեց մարդկանց, ովքեր մեկ ամսվա ընթացքում օրական 2 բաժակ տաք շոկոլադ էին օգտագործում: Հետազոտության վերջում ստացած անալիզների պատասխաններից գիտնականները պարզել են, որ գլխուղեղի աշխատանքի ցուցիչները աճել են 8.3%-ով:


Ըստ բժշկական Neurology-ի հրատարակչության տվյալների, հետազոտությանը մասնակցել է մինչև 70 տարեկան 60 մարդ:
 

Տաք շոկոլադը նպաստում է հիշողության բարելավմանը