Հույն գիտնականները հատուկ սայլակ են ստեղծել, որը թույլ կտա հաշմանդամներին ինքնուրույն լողալ (տեսանյութ)

19:07 • 10.08.13

Հույն գիտնականները նոր սարքավորում են ստեղծել, որի միջոցով հաշմանդամները կկարողանան լիարժեք հանգիստ անցկացնել ծովափին: Նորագույն սարքն արդեն գրավել է Խորվաթիայի, Ֆրանսիայի, Իսրայելի և Միացյալ Արաբական Էմիրությունների առևտրային ընկերությունների ուշադրությունը, հայտնում է Russia Today-ը:


Հույն տեխնոլոգները ստեղծել են Seatrac հարմարանքը, որը թույլ կտա հաշմանդամ անձանց ինքնուրույն լողալ ծովում: Seatrac-ն իրենից ներկայացնում է սայլակ, որն ամրացված է ջրի մեջ իջեցված երկաթուղային բազրիքներին, որոնց երկարությունը հասնում է 20 մետրի:


Ջրում լողալու համար հաշմանդամ անձանց միայն պետք է նստեցնել աթոռ-սայլակին, որն ինքնուրույն ընկղմվում է ջուրն ու այնուհետև հետ գալիս ափ: Սարքավորումն աշխատում է արևային մարտկոցներով, ինչը զգալիորեն հեշտացնում է վերջինիս կիրառությունը:
 

 

Հույն գիտնականները հատուկ սայլակ են ստեղծել, որը թույլ կտա հաշմանդամներին ինքնուրույն լողալ (տեսանյութ)