68 մլն տարեկան դինոզավրերի կմախքներն աճուրդում կվաճառվեն 10 մլն դոլարով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի հյուսիսային Մոնտանա նահանգում 2006-ին հայտնաբերված երկու դինոզավրերի մնացորդներն աճուրդի ժամանակ կվաճառվեն 10 մլն դոլար ռեկորդային գնով, ներկայացնում է Daily Mail-ը:
68 մլն տարի առաջ գոյություն ունեցող տիրանոզավրի և երեք եղջյուր ունեցող դինոզավրի կմախքները, որոնք միանգամայն պատահաբար են հայտնաբերվել, ցույց են տալիս, որ կենդանիները մահացել են կյանքի ու մահվան պայքարում՝ միմյանց հասցրած վնասվածքներից: 2 մետրից ավելի երկարությամբ մարմին ունեցող կենդանիներից մեկի ատամները խրված էին մյուսի գլխի մեջ: Կմախքներն այնքան լավ էին պահպանվել, որ դրանց վրա բարակ մկանային հյուսվածքի շերտ է հայտնաբերվել:
Գտածոները հայտնաբերել է Մոնտանա նահանգի ագարակատերը, որից հետո դրանք ուսումնասիրվել են գտածոներ որոնող հնագետների կողմից: Գիտնականները փաստում են, որ այս հայտնագործությունը հանդիսանում դինոզավրերի դարաշրջանին պատկանող կարևոր հայտնաբերումներից մեկը:










