Բջջային հեռախոսների համար նոր ծրագիրը կարող է փոխել կույր մարդկանց կյանքը

18:16 • 11.08.13

Կույր բրիտանացին բջջային հեռախոսների համար ծրագիր է ստեղծել, որը գիտնականների կարծիքով` կփոխի կույր մարդկանց կյանքը: Այն նկարում է այնպիսի իրեր, ինչպես, օրինակ, գնացուցակները, և բարձրաձայն կարդում իր ճանաչած տեքստը: Ծրագիրը հասանելի կլինի անվճար:

 

Հեղափոխական այս գյուտը զարմացրել է շատերին, և այն արտոնագրելու և ողջ աշխարհում վաճառելու մեծ հետաքրքրություն է առաջացրել:

 

«Այն կփոխի կույր մարդկանց կյանքը: Ծրագիրը կարող է կարդալ ցանկացած տպված նյութ»,- ասել է ծրագրի ստեղծող Քրիս Թելեսֆորդը:

Բջջային հեռախոսների համար նոր ծրագիրը կարող է փոխել կույր մարդկանց կյանքը