Օգոստոսյան աստղաթափը գագաթնակետին կհասնի լույս երեքշաբթի գիշերը
Օգոստոսյան աստղաթափը՝ Պերսեիդների ասուպային հոսքը առավելագույնին կասնի լույս օգոստոսի 13-ի գիշերը. երկնքում կհայտնվի ժամում 100 ասուպ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել են Միջազգային ասուպային կազմակերպությունից (IMO)։
Ասուպները երկրային մթնոլորտ են դուրս գալիս վայրկյանում մոտ 20 կմ արագությամբ և գրեթե վայրկենաբար այրվում՝ երկնքում գեղեցիկ վառ հետք թողնելով։
Առավել վառ ասուպների լուսարձակումը տևում է մի քանի վայրկյան։
Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 17-ին և տևում մինչև օգոստոսի 24-ը։
Համաձայն կազմակերպության կանխատեսման՝ աստղաթափի առավելագույն ակտիվությունը կդիտվի օգոստոսի 12-ին՝ Գրինվիչի ժամանակով 18.15-ից մինչև 20.45-ը (երևանյան ժամանակով՝ երկուշաբթի ժամը 22.15-ից մինչև երեքշաբթի ժամը 00.45-ը)։










