Բարաք Օբաման հանդիպել է խոշորագույն ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
ԱՄՆ-ում կայացել է երկրի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ, որոնց թվում եղել է նաև Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը, գրում է iphones.ru-ն։
Օրակարգում է եղել օգտատերերի անձնական տվյալների անվտանգության հարցը, որոնց պահպանման նկատմամբ հավատը խախտվել էր հունիսի սկզբին։ Այն ժամանակ խոշոր սկանդալ էր հասունացել համացանցում հայտնված տեղեկությունների պատճառով, համաձայն որոնց՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն (ԱԱԳ) օգտատերերի տվյալների անմիջական հասանելիություն է ունեցել։ Տվյալ գաղտնի ծրագիրը կոչվել է PRISM։
Միևնույն ժամանակ հայտնի է, որ Սպիտակ տան վարչակազմն աջակցում է ցանկացած գործողության, որն ուղղված է պետության ազգային անվտանգության ապահովմանը։
Հայտնի է դարձել նաև, որ ավելի վաղ այս շաբաթ կայացել է ևս մեկ նման հանդիպում՝ մասնակիցների ավելի լայն կազմով։ Հաղորդվում է, որ քննարկման հիմնական թեմաներն են դարձել ԱԱԳ գործողությունները և համացանցի միջոցով օգտատերերի անձնական կյանքին չխառնվելը։ Քանի որ երկու հանդիպումներն էլ չափազանց գաղտնի են եղել, ապա կայացված որոշումների վերաբերյալ որևէ մանրամասն հայտնի չէ։
Այժմ նախագահ Օբաման իր ընտանիքի հետ արձակուրդ է մեկնել. նրանք հանգիստը կանցկացնեն ԱՄՆ-ի արևելյան ափին գտնվող Մարտաս-Վինյարդ կղզում։










