Թողարկվել է համացանցային գրաքննությունը շրջանցող դիտարկիչ

09:57 • 12.08.13

The Pirate Bay չարտոնագրված կոնտենտի փոխանակման համար աշխարհի խոշորագույն պորտալներից մեկը որոշել է փոփոխել իր գործունեությունը։ Մշակողները թողարկել են իրենց սեփական դիտարկիչը, որի գլխավոր առանձնահատկությունն իշխանությունների կամ ինտերնետ պրովայդերների կողմից կայքերի արգելափակումն անտեսելու կարողությունն է, գրում է hitech.vesti.ru-ն։

 

«Գրաքննություն այլևս չկա». այս կարգախոսով է տարածվում PirateBrowser անվանումով անվճար ծրագիրը։ Կայքում նշվում է, որ ծրագիրը նախատեսված է Իրանի, Հյուսիսային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Իտալիայի և Իռլանդիայի օգտատերերի համար, որտեղ կիրառվում է համացանցային գրաքննություն։

 

Որպես ծրագրային հիմք օգտագործվում է հայտնի Mozilla Firefox դիտարկիչը։ Համացանցային արգելափակումները շրջանցելու համար օգտագործվում է TOR ցանցը, որը թույլ է տալիս ստանալ այս կամ այն երկրում արգելափակված կայքերի հասանելիությունը։
 

Թողարկվել է համացանցային գրաքննությունը շրջանցող դիտարկիչ