Ժամում՝ 100 ընկնող աստղ. այսօր գիշերը աննախադեպ աստղաթափ է սպասվում
Այսօր երեկոյան շատերն ականատես կլինեն տարվա ամենավառ աստղաթափին, հայտնում է Pravda-ն:
Բանն այն է, որ իր գագաթնակետին է հասնելու Պերսեիդների երկնաքարային հոսանքը: Երևանի ժամանակով ժամը 10-ից կարելի է ժամում մինչև 100 ընկնող աստղ տեսնել:
Այս հոսանքը Սվիֆթ-Թաթլ գիսաստղի պոչն է: Ամեն տարի Երկիրն անցնում է այս հոսանքի միջով: Միլիոնավոր մասնիկներ այրվում են մթնոլորտում, իսկ ամենախոշորները հնարավոր է լինում տեսնել մի քանի վայրկյան:










