Հոգեբանական ռեակցիան կախված է տարիքից. հետազոտություն
Սոցիոլոգների ամերիկյան ասոցիացիայի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու հոգեբանական ռեակցիան կախված է տարիքից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Science Daily-ին:
Մասնավորապես, մասնագետները հայտարարում են, որ մարդն ավելի շատ կարեկցում է ծեծված շանը, քան մարդուն այն պատճառով, որ ենթագիտակցորեն մեծ շանն ընկալում է որպես շան ձագ. մեծ շանը մարդն ընկալում է որպես երեխա:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հարցումներ անցկացնելով 18-25 տարեկան 240 կանանց և տղամարդկանց շրջանում. նրանք հետևել են փոքրիկ երեխային և մեծ մարդուն, շան և շան ձագին ծեծելու մասին ինֆորմացիայի մարդկանց արձագանքին:
Պարզվել է, որ բոլորը կարեկցանք են առաջացրել, բացի չափահաս մարդկանցից: Պատճառը փորձի մասնակիցների տարիքն է եղել. նրանց համար կենդանիները նույնպիսի արարածներ են, ինչպիսին երեխաներն են, մինչդեռ մեծ մարդիկ կարեկցանք չեն առաջացնում:










