Ուշագրավ լուսանկարներ՝ ամենամյա աստղաթափից
Աստղագետները կարողացել են ցնցող պատկերներ ստանալ ամենամյա տիեզերական խոշոր իրադարձության՝ աստղաթափի անհավատալի տեսարաններից, գրում է Daily Mail-ը:
Երեկ երեկոյան շատերն ականատես են եղել տարվա ամենավառ աստղաթափին: Պերսեիդների ասուպային հոսքն իր գագաթնակետին է հասել, երբ երկնքում ժամում մինչև 60 ասուպ է հայտնվել:
Միջազգային ասուպային կազմակերպությունն (IMO) ավելի վաղ կանխատեսել էր առավելագույնը ժամում 100 ասուպ։




















