Հայերը սոցիալական ցանց են ստեղծել՝ միմյանց ճշմարտություններ ասելու համար

13:49 • 14.08.13

Saymetruth անվանումով «հայկական արմատներ» ունեցող ստարտափը (նոր հիմ­նադր­ված ըն­կե­րու­թյուն) հայտարարել է իր անանուն սոցիալական ցանցի՝ Saymetruth.com-ի գործարկման մասին:

 

Այս սոցիալական կայքում, հիմնադիրների խոսքերով, մարդիկ կարող են անանուն կերպով իրենց ընկերներին, ընտանիքի անդամներին և բարեկամներին պատմել այնպիսի բաներ, որոնք երբեք դեմառդեմ չէին ասի, հայտնում է asbarez.com-ը:

 

«Շատ բաներ կան, որոնք անգամ լավագույն ընկերները, ընտանիքի անդամները միմյանց ասել չեն կարող: Երբեմն աղջիկն իր լավագույն ընկերուհուն չի կարող ասել, որ իր դեղին կոշիկները չեն սազում զգեստին, տղամարդը չի կարող իր կնոջն ասել, որ նա գիրացել է, կամ որդին չի կարող ասել իր հորը, որ նա զվարճալի է դառնում ոգելիչ խմիչք օգտագործելուց հետո: Ճշմարտությունը չասելու պատճառն այն է, որ մենք անհանգստանում ենք, որ մեզ սխալ կհասկանան, կամ մեզ վատ կզգանք: Բայց կան բաներ, որ մարդիկ պետք է իմանան իրենց մասին, և եթե մենք չենք կարող դա բացեիբաց ասել, ապա կարող ենք դա անել անանուն»,- ասել է Saymetruth-ի համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանը:

 

Կայքում նամակ ուղարկելուց առաջ մարդիկ պետք է ապացուցեն, որ ճանաչում են տվյալ մարդուն, օրինակ՝ նրա մասին տվյալներ ներկայացնեն՝ նրա հեռախոսահամարը...


Հիմնադիրների խոսքով՝ այսօր իրենց հիմնական նպատակն ամերիկյան շուկայում հաստատվելն է, այնուհետ տարածվելը ողջ աշխարհով:

Հայերը սոցիալական ցանց են ստեղծել՝ միմյանց ճշմարտություններ ասելու համար