Կորեացիները ստեղծել են Էլեկտրական ավտոբուս, որը լիցքավորվում է հընթացս

08:25 • 14.08.13

Հարավային Կորեան հերթական անգամ կարողացել է զարմացնել աշխարհին տեխնիկական նորույթով, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:


Հարավկորեական Կումի քաղաքում սկսվել է էլեկտրական ավտոբուսների փորձնական շահագործումը, որոնք լիցքավորվում են հենց հընթացս, այն էլ՝ ճանապարհից՝ անլար եղանակով:

Առայժմ միայն 2 նման ավտոբուս է գործում, բայց դրանք էլ բավական են եղել մեծ ուշադրություն գրավելու համար:
 

Հիմքում էլեկտրամագնիսական ինդուկցիայի մեթոդի օգտագործումն է, ավելի կոնկրետ SMFIR տեխնոլոգիան՝ «ռեզոնանսում մագնիսական դաշտի ձևավորումը»:
 

Ըստ մասնագետների՝ այս ավտոմեքենաները էժան չեն (հատը՝ 630 հազար դոլար), բայց ապագան հենց դրանցն է:


 

Կորեացիները ստեղծել են Էլեկտրական ավտոբուս, որը լիցքավորվում է հընթացս