Microsoft-ը հոկտեմբերին կթողարկի Windows 8.1 օպերացիոն համակարգը
Microsoft ընկերությունը հոկտեմբերի 18-ին կթողարկի Windows 8 օպերացիոն համակարգի թարմացված Windows 8.1 տարբերակը, այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ ընկերության պաշտոնական կայքին հղումով:
Առաջինը Windows Store ծրագրերի առցանց խանութում այն գնելու հնարավորություն կունենան նորզելանդացի օգտատերերը:
Windows 8.1-ը կներառի ծրագրային համակարգի մի շարք փոփոխություններ, ինչպես օրինակ Start ստեղնի վերադարձը և օպերացիոն համակարգը՝ որպես համակարգչի էկրանի նկար տեղադրելու հնարավորություն:










