Սպորտային կոշիկներ, որոնք վերածվում են վրանի (լուսանկարներ)

00:08 • 14.08.13

Ավստրալիայի Sibling դիզայներական ընկերությունը վերջերս ներկայացրել է The Walking Shelter արտադրանքը, որը իրենից ներկայացնում է սպորտային կոշիկներ, որոնց մեջ մեկ հոգու համար նախատեսված վրան է կարված:

 
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, վրանը զգուշորեն փաթեթավորված է կոշիկի ցանցավոր հատվածում և այն կարելի է կիրառել ցանկացած պահի, ցանկացած վայրում:


Վրան
-կոշիկներն ընկերությունը նախագծել է կոշիկ արտադրող գերմանական Gorman ընկերության համար: Դրանք ստեղծվել են որպես հեշտ կիրառելի ապաստարան ճամբարականների, արշավի մասնակիցների կամ զբոսաշրջիկների համար: 


 

Սպորտային կոշիկներ, որոնք վերածվում են վրանի (լուսանկարներ)