Թայլանդում «ձերբակալել» են Google Street View-ի վարորդին՝ կարծելով, թե նա լրտես է
Google Street View նախագիծը, որը շարժվող մեքենաների միջոցով լուսանկարներ անելով աշխարհի եռաչափ քարտեզն է ստեղծում, Թայլանդում իրարանցում է առաջացրել, գրում է The Guardian-ը:
Մոտ 20 գյուղացի կանգնեցրել է Google-ի տեսախցիկով զինված մեքենան և ձերբակալել վարորդին՝ ստիպելով նրան երդվել Բուդդայի արձանի մոտ, որ նա չի լրտեսում տարածքն իրենց համար անցանկալի գետի ամբարտակ ստեղծելու նախագծի համար:
Բանգկոկից 615 կմ հյուսիս գտնվող այդ գյուղը հայտնի է գետի ամբարտակի դեմ գյուղացիների և բնապահպանական խմբերի երկարատև բողոքներով:
Վարորդին հարցաքննելուց հետո գյուղացիները բաց են թողել նրան, իսկ այնուհետ ներողություն խնդրել նրանից և ամերիկյան ընկերությունից:
«Մենք ներողություն ենք խնդրում աշխատակցից, Google-ից, երկրի բնակչությունից, ինչպես նաև աշխարհի քաղաքացիներից»,- ասել են գյուղացիները:










