Opportunity–ն սկսել է ուսումնասիրել Մարսի վրա տեղի ունեցած էկոլոգիական աղետի հետքերը
Opportunity մարսագնացը, որը շուրջ 10 տարի ուսումնասիրություններ է կատարում Մարս մոլորակի վրա, սկսել է հետազոտել խոշորագույն էկոլոգիական աղետի հետքերը, որի պատճառով Կարմիր մոլորակում անհետացել է կյանքի համար անհրաժեշտ քաղցրահամ ջուրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով ՆԱՍԱ-ին:
Մարսագնացը երկարատև ուսումնասիրության էր ուղարկվել երեք ամիս առաջ Ավստրալիայի Քեյփ Յորք թերակղզուց:
Այն ուղարկվել է միլիոնավոր տարիներ առաջ կազմավորված Solander Point կետը, որտեղ աշխարհագրական փոփոխություններ են ի հայտ եկել, որի հետևանքով Մարսի վրա քաղցրահամ ջուրը վերածվել է թթվի:
Opportunity մարսագնացը առաջին անգամ Մարս է ուղարկվել 2004-ի հունվարի 3-ին:










