ԱՄՆ Սպիտակ տունը կանցնի արևային մարտկոցների

11:34 • 16.08.13

Սկսվել են Միացյալ Նահանգների Սպիտակ տան տանիքին արևային մարտկոցների տեղադրման աշխատանքները: Դրանք էլեկտրաէներգիայով կապահովեն նախագահական նստավայրի բնակելի սենյակները, հայտնում է gazeta.ru-ն:

 

Էներգամատակարարման ավանդական աղբյուրները, հավանաբար, ավելի հաճախ օգտագործվելու են ամպամած օրերին:

 

Բացի այդ, կտեղադրվի նաև հատուկ արևային տաքացուցիչ, որը կապահովի շենքը տաք ջրով:

 

1979 թվականին Ջիմի Քարթերի նախագահության օրոք արդեն մեկ անգամ Սպիտակ տանն արևային մարտկոցներ տեղադրելու փորձ արվել է, սակայն Ռեյգանի նախագահության տարիներին,1986 թվականին իրականացված վերանորոգումից հետո, դրանք հեռացվել են:

ԱՄՆ Սպիտակ տունը կանցնի արևային մարտկոցների