Գերմանացի պրոֆեսորը օդափոխման համակարգով հագեցած կիսաբաճկոն է ստեղծել
Գերմանացի պրոֆեսոր Վիլհելմ Շտորկը օդափոխության համակարգով հագեցած կիսաբաճկոն է ստեղծել, որը հարմարավետ է կրել ինչպես շոգ եղանակին, այնպես էլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, գրում է Russia Today-ը:
Կարլսրուեի Տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցն այս «զովացնող» կիսաբաճկոնն ստեղծել է ռազմական ընկերության հետ համագործակցելով: Ինչպես նշում է The Australian-ը, կիսաբաճկոնը շատ թեթև է, այն կշռում է ընդամենը 200 գրամ:
KlimaJack կիսաբաճկոնը տեսքով նման է զրահապաշտպան հագուստի: Ըստ աղբյուրի՝ այն նախագծվել է ոստիկանության աշխատակիցների և թիկնապահների համար: Սակայն դեռևս տեղեկություն չի հաղորդվում այն մասին, թե երբ այն կհայտնվի վաճառքում:










