Համացանցում են հայտնվել ոսկեգույն պատյանով նոր iPhone-ի նկարները
Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերին հնարավոր է նոր iPhone 5S-ը թողարկի ոսկեգույն տարբերակով: Այս մասին լուրեր են տարածվել համացանցում, և դրանք ավելի են հաստատում տեխնոլոգիաների մասին ֆրանսիական կայքում հայտնված մի քանի լուսանկարները, գրում է redmondpie.com-ը:
Եթե նկարներն իրական են, ապա հաստատում են հնչած այն կարծիքները, որ Apple-ն իսկապես կառաջարկի նոր սերնդի iPhone-ի ոսկեգույն տարբերակը:
Հետաքրքիրն այն է, որ նկարների աղբյուրն ընդգծում է, որ միտումնավոր են հեռացրել Apple-ի բրենդի կամ iPhone-ի տարբերանշանները սարքի հետին մասից: Սա տարօրինակ է, քանի որ լուսանկարների վրա աղավաղումներ չեն երևում:
Հարգանք վայելող մի շարք անհատներ հարվածի տակ են դնում իրենց հեղինակությունը՝ պնդելով, որ iPhone-ի այս ոսկեգույն տարբերակն իսկապես գոյություն ունի:












