Երկնքում հայտնվել է 1999-ից ի վեր ամենապայծառ աստղը

11:23 • 17.08.13

Դելֆինի համաստեղությունում հայտնվել է 1999 թվականից ի վեր ամենավառ աստղը. այսպես են աստղագետներն անվանում այն երևույթը, երբ տեղի է ունենում աստղերի պայծառության կտրուկ ուժեղացում, երբեմն՝ տասնյակ հազարավոր անգամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Աստղագիտական հեռագրերի կենտրոնական բյուրոյի տեղեկության համաձայն՝ առաջինը նոր աստղին հայտնաբերել է ճապոնացի աստղագետ Կոիչի Իտագակին։ Օգոստոսի 14-ին ուսումնասիրության ժամանակ նա աստղը նկատել է Դելֆինի համաստեղությունում։ Նույն շրջանում նախկին լուսանկարների ժամանակ Իտագակին ոչ մի նման օբյեկտ չի հայտնաբերել, համենայնդեպս՝ այդքան վառ։

 

Այնուհետ նոր աստղի հայտնվելը հաստատել են Բելառուսի, Ռուսաստանի, այլ երկրների աստղագետները։ Նոր աստղի պայծառությունն ավելի է սրվում, ներկայում այն հասել է 4.3 աստղային մեծության։ Սա ամենավառն է մեր գալակտիկայում 1999-ի մայիսից։

 

Երկնքում հայտնվել է 1999-ից ի վեր ամենապայծառ աստղը