Մեքենա, որը երթևեկում է գլխիվայր (լուսանկարներ, տեսանյութ)
Մրցարշավային մեքենաներ վերաձևավորելու սիրահար ամերիկացի էնտուզիաստ Ջեֆ Բլոկը, ով հայտնի է «24-Ժամ-Լե Ման» ավտոմրցարշավի համար ստեղծած իր տարօրինակ նորարարություններով, այս անգամ ներկայացրել է գլխիվայր երթևեկող մեքենա:
Ինչպես գրում է Oddity Central-ը, նրա նուրամուծությունը նկարագրվում է որպես «անհաջող Ford Festiva 1990-ի և սարսափելի Chevy Camaro 1999-ի տարօրինակ միաձուլում»:
Ամերիկացին դեռևս երկու ամիս առաջ աչքի էր ընկել՝ Cessna օդանավը մրցարշավային մեքենայի վերածելով: Այժմ նրա գլուխգործոցը գլխիվայր երթևեկող մեքենան է:
Այս եզակի և տարօրինակ տրանսպորտային միջոցը ստեղծելիս ամերիկացին հանել է Fiesta-ի թափքը և այն փոխարինել Chevy Camaro-ի գլխիվայր տեղադրված կորպուսով: Այսպիսով, նա վարում է վերափոխված Camaro-ի տեսք ունեցող Ford Fiesta:










