Կանադացի գարեջրագործները «չոր գարեջուր» են ստեղծել
Կանադացի գարեջրագործները գարեջրի փոշի են ստեղծել, որը, ըստ արտադրողների, մեկ բաժակ ջրի օգնությամբ վերածվում է իրական բուրավետ փրփրացող ըմպելիքի, հայտնում է Russia Today-ը:
Փոշին գարեջրի վերածելու համար առայժմ անհրաժեշտ է ոչ միայն ջուր, այլև գազավորման համակարգ, որ սովորական փականով շիշ է, ինչպես տեղեկացնում են Pat's Backcountry Beverages ընկերությունից: Փոշու մեկ տուփից հնարավոր է պատրաստել 500 մլ գարեջուր:
Գարեջրի փոշին շուտով վաճառքում կհայտնվի ԱՄՆ-ում և Կանադայում։ Չորս 4 տուփից բաղկացած մեկ փաթեթը կարժենա 10 ֆունտ ստեռլինգ:










