Ավտոարտադրողները փակում են գործարանները Եգիպտոսում

13:11 • 18.08.13

Եգիպտոսում խոշոր ավտոարտադրողները կանգնեցնում են արտադրությունը՝ երկրում շարունակվող անկարգությունների պատճառով, գրում է Обозреватель-ը։


Առաջինն այդ մասին հայտարարել է General Motors ընկերությունը։


«Մենք որոշում ենք կայացրել փակել Կահիրեում գտնվող գրասենյակը և կանգնեցնել արտադրությունը տեղի գործարանում։ Մեր աշխատակիցների պաշտպանությունը և անվտանգությունն առաջնային նշանակություն ունի մեր համար։ Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,- հայտնել է ընկերության մամուլի խոսնակը։


General Motors-ը Եգիպտոսում արտադրում է թեթև բեռնատարներ, թեթև ավտոմեքենաներ և միկրոավտոբուսներ։ Գործարանում աշխատում է ավելի քան 14 հազ. մարդ։


Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Suzuki և Toyota ընկերությունները նույնպես դադարեցնում են արտադրությունը այդ շրջանում։

 

Ավտոարտադրողները փակում են գործարանները Եգիպտոսում