Ստեղծվել է գարեջուր, որը խումհար չի առաջացնում

10:24 • 19.08.13

Ավստրալացի հետազոտողների խումբը ստեղծել է գարեջուր, որը խումհար չի առաջացնում, գրում է The Daily Mail-ը:

 

Որպեսզի օրգանիզմը չջրազրկվի, ինչը խումհարի հիմնական պատճառն է, ալկոհոլային խմիչքի մեջ առաջարկել են էլեկտրալիտներ (է­լեկտ­րա­կան հո­սանք հա­ղոր­դող լու­ծույթ) ավելացնել: Դրանք օգնում են պահպանել հեղուկն օրգանիզմում և հաջողությամբ օգտագործվում են սպորտային խմիչքներ պատրաստելիս:

 

Նոր գարեջրի հիմնական թերությունն այն է, որ գիտնականները ստիպված են եղել քչացնել ալկոհոլի պարունակությունը: Հետազոտողների կարծիքով՝ դա խմիչքի համի վրա չի ազդել:

 

Ջրազրկման ընթացքում մարմինը կորցնում է էլեկտրալիտները, ինչը բացատրում է, թե ինչու են մարդիկ այդքան վատ զգում իրենց, եթե նախկին երեկոն խմելով են անցկացրել: Խումհարի պատճառները տարբեր են, բայց ջրազրկումն ամենագլխավոր պատճառներից է:

Ստեղծվել է գարեջուր, որը խումհար չի առաջացնում