Գիտնականները պարզել են, որ չղջիկները նոր մահացու վիրուսի փոխանցիչներ են
Պարզվել է, որ չղջիկները կորոնավարակի աղբյուր են, որը 2012 թվականի ապրիլին տարածվել է Մերձավոր Արևելքում: Համաճարակի հետևանքով վարակվել էր 94 մարդ, որոնցից 47-ը մահացել են: Երբեմն վարակը մարդուց մարդուն էր փոխանցվում, սակայն շատ դեպքերում վարակի աղբյուրն անհայտ էր մնում, հաղորդում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Emerging Infectious Diseases-ին:
Հետազոտողների միջազգային խումբը Taphozous perforates տեսակի եգիպտական չղջիկների արտաթորանքի օրինակներում հայտնաբերել են վարակի գենետիկական հատվածներ: Գիտնականները հոկտեմբեր և ապրիլ ամիսներին Սաուդյան Արաբիայում ստուգել են 96 չղջիկների, երբ գրանցվել էին MERS-CoV-ով վարակվելու դեպքեր:
Սակայն կան գիտնականներ, ովքեր պնդում են ստացված տվյալները բավարար չեն միանշանակ եզրակացությունների համար: Նրանք պնդում են, որ հավանաբար չղջիկները մահացու MERS-CoV-ին մոտ վարակի աղբյուր են:










