Ստեղծվել է պայթյունից պաշտպանող մեջքի պայուսակ (լուսանկարներ)

09:30 • 26.08.13

Նորաստեղծ մեջքի պայուսակն իր նորարարությունների շնորհիվ կարող է փրկել մարդու կյանքը՝ պաշտպանելով նրա կենսական օրգանները, գրում է Daily Mail-ը:

 

Չնայած պայուսակը չի պաշտպանում մարդու վերջույթները, այնուամենայնիվ, 27-ամյա դիզայներ Հիլա Րաամը նպատակ ունի իր նորարարական ապրանքով գրավել Իսրայելի շուկան:

 

Նրա խոսքով՝ պայուսակը մշակված է այնպես, որ ապաստան դառնա արտակարգ դրության կամ ահաբեկչական հարձակման ժամանակ:

 

Պայուսակի տերը պետք է քաշի կողքի գոտիները և գլխանոցի դեղին թելերը, եթե լսում է տագնապի ազդանշանը, և պառկի հատակին: Մոտ 470 դոլար արժողությամբ պայուսակն ամբողջովին կպաշտպանի մարդու գլուխը, սիրտը, լյարդը և երիկամները պայթյունից:

 

«Սա սովորական պայուսակ չէ, այն կարող է կյանքեր փրկել: Ի սկզբանե այն նախատեսված էր երեխաների համար, բայց կարող է նաև օգտագործվել մեծահասակների կողմից, քանի որ ունենալու է դիզայնի փոփոխություններ: Ես ցանկանում էի պաշտպանել մարդկանց, երբ նրանք բաց տարածություններում են և չեն կարողանում սահմանափակ ժամանակահատվածում ապաստան գտնել»,- ասել է դիզայները:

Lifesaver? A new rucksack has been designed to protect people's vital organs during a bomb blast
BNPS.co.uk (01202) 558833 Picture: Rhinoskin A groundbreaking back-to-school rucksack -- that coul
The rucksack, which has been designed for children and young people, is being targeted at the Israeli market
The bag looks just like any other rucksack from the outside but is potentially invaluable. It is costs £300
Ստեղծվել է պայթյունից պաշտպանող մեջքի պայուսակ (լուսանկարներ)