Նոր iPhone 5S-ը կունենա ավելի արագ աշխատող A7 պրոցեսոր (լուսանկարներ, տեսանյութ)

11:36 • 26.08.13

Լուսանկարում՝ iPhone 5S-ը

 

Ամերիկյան Apple ընկերության երկար սպասված iPhone 5S սմարթֆոնի շնորհանդեսի ամսաթվի (սեպտեմբերի 10) մոտենալուն զուգահեռ, նորույթի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Ինչպես նշում է redmondpie.com կայքը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին, ամերիկյան ընկերության նոր արտադրանքը համալրված կլինի A7 պրոցեսորով, որը 31%-ով ավելի արագ է աշխատում, քան iPhone 5-ի A6 պրոցեսորը։

 

 

Ըստ նույն աղբյուրի՝ սմարթֆոնը կունենա 64 բիթանոց օպերացիոն համակարգ։ Իսկ լուսանկարների որակը բարելավելու նպատակով այն համալրված կլինի 2 լուսարձակներով։

 

001

002

 

Բացի iPhone 5S-ից, սեպտեմբերին կայանալիք միջոցառման շրջանակներում կներկայացվի նաև iPhone 5C սմարթֆոնը, որը կլինի iPhone 5-ի բյուջետային տարբերակը։ Նշվում է, որ iPhone 5C-ը շատ դիմացկուն է խազերի նկատմամբ։

 

420_de684a9b43ae4b839c3359374c9bb0a1

iPhone 5C-ն iPhone-ի բյուջետային տարբերակն է, որը, ըստ ամենայնի, կունենա պլաստմասսայե կորպուս։

 

420_5a0532781eafc2751fdecfb4132ece45

 

iPhone 5C rear scratch test

 

 


            

Նոր iPhone 5S-ը կունենա ավելի արագ աշխատող A7 պրոցեսոր (լուսանկարներ, տեսանյութ)