Անվերադարձ Մարս մեկնելու համար 165.000 մարդ է դիմում ներկայացրել

08:13 • 26.08.13

165.000 մարդ դիմում է ներկայացրել Mars One ծրագրի շրջանակներում դեպի Մարս մեկ ուղղությամբ տոմս ձեռք բերելու համար, հայտնում է Independent-ը:

 

Ծրագրի կազմակերպիչներին զարմացրել է Կարմիր մոլորակ անվերադարձ մեկնել ցանկացողների թիվը: Առաջին 4 բնակիչները, ովքեր համայնք կստեղծեն Մարսի վրա, կմեկնեն 2023-ին:

 

Դիմորդներից յուրաքանչյուրը հայտ ներկայացնելիս պետք է վճարի միջինը 25 դոլար՝ կախված այն երկրից, որտեղ նա բնակվում է:


Ընտրական հանձնաժողովը կսկսի դիմորդների միջև ընտրություն անել հաջորդ շաբաթվանից, իսկ Կարմիր մոլորակ մեկնող առաջին տիեզերագնացների ցուցակը պատրաստ կլինի հաջորդ տարի:

 

Ըստ ծրագրի հեղինակների՝ նախատեսվում է տարբեր մայրցամաքներ ներկայացնող 4 մարդկանցից բաղկացած խմբեր կազմել, ովքեր 7 տարի միասին կապրեն և կվերապատրաստվեն:

Այնուհետ 2022-ին տեղի կունենա առաջին թռիչքը, իսկ առաջին բնակիչները Կարմիր մոլորակ կժամանեն 2023-ին: 
 

 

 

Անվերադարձ Մարս մեկնելու համար 165.000 մարդ է դիմում ներկայացրել