Հայտնաբերվել է աշխարհի հնագույն գլոբուսը՝ փորագրված ջայլամի ձվի վրա (լուսանկարներ)

08:25 • 26.08.13

Գիտնականները հայտնաբերել են աշխարհի հնագույն գլոբուսը, որը փորագրված է ջայլամի ձվի վրա, ներկայացնում է Daily Mail-ը:


Լատինական արձանագրությունները և երկրների հստակ սահմանները, որոնց մասին տեղեկությունները, հավանաբար, ստացվել են Քրիստոֆեր Կոլումբոսից և ժամանակի մյուս ծովագնացներից, ներկայացնում են 1500 թվականների աշխարհի պատկերը:

 

Բելգիացի քարտեզագրի կարծիքով` հնագույն գլոբուսը կարող է պատրաստված լինել Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: Ըստ նախնական վարկածի՝ հնարամիտ փորագրիչն այն պատրաստել է Լեոնարդո դա Վինչիի արհեստանոցում:

 

Գլոբուսը թուրինջի մեծություն ունեցող գունդ է, որը պատրաստված է ջայլամի ձվի ստորին հատվածներից:


Մինչ օրս ամենահին գլոբուսը Հանթ-Լենոքսի գլոբուսն է (1510), որը պահվում է Նյու Յորքի Հանրային գրադարանում: Սակայն ըստ Վաշինգթոնի քարտեզագրական հանրության The Portolan պարբերականում հրապարակված ուսումնասիրության՝ ձվի վրա պատկերված գլոբուսն ավելի հին է, որը կարող էր նմուշ ծառայել Լենոքսի գլոբուսի համար:


 

Հայտնաբերվել է աշխարհի հնագույն գլոբուսը՝ փորագրված ջայլամի ձվի վրա (լուսանկարներ)